
Նոր Մեդիան
Հայաստանի
թանգարաններում
Թանգարանը շահույթ չհետապնդող, մշտական հաստատություն է, որը բաց է հանրությանը, ծառայում է նրան՝ զարգացման նպատակով: Այն հավաքում, պահպանում, հետազոտում, հաղորդակից է դարձնում և ցուցադրում մարդկության և իր միջավայրի նյութական և ոչ նյութական մշակութա յին ժառանգությունը՝ կրթության, ուսումնասիրության և ժամանցի նպատակով։
Թանգարանները, լինելով շարունակական կրթության տարածք, հանդես են գալիս որպես տվյալ ազգի մշակութային ժառանգության կենտրոններ: Տարբեր ժամանակներում մարդու երևակայությունը փորձել է գտնել այդ ժառանգությունը մարդկանց ներկայացնելու առավել գեղեցիկ և հետաքրքիր միջոցները: Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը նույնպես իր ազդեցությունն է ունեցել՝ թանգարաններում ձևավորելով արվեստի մի նոր տեսակ, որն անվանում են Նոր մեդիա արվեստ: Չնայած նրան, որ այս տերմինը հստակ սահմանում չունի, այն կապում են նոր մեդիայի հետ, որն օգնում է թվային տեխնոլոգիաների միջոցով նորովի մատուցել թանգարանային նմուշները՝ դրանք դարձնելով առավել շոշափելի և ազդեցիկ:
Ներկայումս Նոր մեդիա արվեստը իր զարգացման շարունակական գործընթացում է, սակայն այս պահին սահմանված են հետևալ կատեգորիաները՝
Net art տերմինի ի հայտ գալը կապվում է ժամանակակից սլովենացի նկարիչ Վուկ Լոսիչի հետ, որն իր աշխատանքները ստեղծելու համար կիրառում էր ASCII (American Standard Code for Information Interchange/Տեղեկատվության փոխանակման ամերիկյան ստանդարտ կոդ) ծածկագրերը:
Ինտերնետային արվեստին պատկանող աշխատանքները կարող են ցուցադրվել ոչ միայն առցանց հարթակում, այլև պատկերասրահներում՝ չպահանջելով համացանցի կիրառություն:
Net art / Նեթ-արտ
կամ Ինտերնետային արվեստ
Virtual art / Վիրտուալ արվեստ
Վիրտուալ իրականությունը հնարավորություն է ընձեռում հայտնվել անիրական միջավայրում, որի հետ շփումը ապահովում են թվային էկրանները կամ ստերեոսկոպիկ ակնոցները: Կան նաև հատուկ ձեռնոցներ, որոնց միջոցով մարդիկ կարողանում են ուղղակիորեն փոխազդել այդ մտացածին միջավայրի հետ, օրինակ՝ նկարել այնտեղ:
Այստեղ ռոբոտները ներկայացվում են որպես արվեստի գործեր: Սակայն, ի տարբերություն, օրինակ՝ քանդակների կամ նկարների, դրանք առավել լայն հնարավորություններով են օժտված: Կան նույնիսկ հատուկ մշակված ռոբոտներ, որոնք իրենք են ստեղծում արվեստի գործեր:
Robotic art / Ռոբոտային արվեստ
Artifical life art / Արհեստական կյանքի ձևեր պարունակող արվեստ
Օգտագործվում են գենետիկական ինժեներիան և բիոինժեներիան՝ արվեստի գործեր ստեղծելու համար: Այդպիսի ստեղծագործությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք ժամանակի ընթացքում կարող են ենթարկվել մուտացիայի և զարգանալ՝ փոփոխելով իրենց կենսակերպը:
Այս կատեգորիայում կարող են հայտնվել այն բոլոր արվեստի գործերը (նկար, լուսանկար, քանդակ, ինստալյացիա, վիդեո, անիմացիա և այլն), որոնց ներկայացման համար կիրառվող հիմնական մասը թվային տեխնոլոգիաներն են: Մեր օրերում թվային արվեստը դարձել է ինտերակտիվ՝ մարդկանց հնարավորություն ընձեռելով ազդել վերջնական պատկերի վրա:
Digital art / Թվային արվեստ
Multimedia art / Մուլտիմեդիա արվեստ
Այսօր մուլտիմեդիա արվեստ ասելով` մարդիկ հասկանում են այն արվեստի գործերը, որոնց ստեղծման համար նոր մեդիայի մի քանի տեսակներ միաժամանակ օգտագործվել են մեկ տեղում:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այսօր նոր տեխնոլոգիաները դարձել են թանգարանների անբաժանելի մասը:
Հայաստանում Նոր մեդիա արվեստը, սակայն, դեռևս այդքան էլ մեծ զարգացում չի ապրել: Թեև թանգարանները այցելուների կրթությունն ու ժամանցը ապահովելու համար իրականացնում են տարբեր ինտերակտիվ ծրագրեր, սակայն նոր տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից ոչ բոլորն են ակտիվ: Դրան կարելի է նաև հավելել թանգարանային նմուշների հետ անմիջական շփումը:
Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանն ասում է, որ այսօր հայաստանյան թանգարանները ակտիվորեն ծրագրեր են իրականացնում ու փորձում են այցելուին անպայման ներգրավել կրթական խաղի մեջ:
Այնուամենայնիվ...

Հայաստանի թանգարաններում feel, touch մեթոդով իրականացվող կրթական ծրագրերը դեռևս այդքան էլ ընդունված չեն:
Սա թանգարանային հին նմուշների դեպքում կապված է դրանց պահպանման խնդրի, իսկ նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ հիմնականում թանգարանների ֆինանսական միջոցների հետ: Չնայած դրան՝ որոշ թանգարաններ արդեն իսկ կարողացել են առանձնանալ իրենց նորարարական գաղափարներով:
Օրինակ՝ Ավ. Իսահակյանի անվան տուն-թանգարանը վերջերս սկսել է ցուցադրել Ռեալտոյի կամրջի եռաչափ մոդելը՝ համագործակցելով Interactive World կազմակերպության հետ:
Իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Arloopa կազմակերպության համագործակցության արդյունքում այսօր այցելուների համար պատին պատկերված կոմպոզիտորը կենդանանում է՝ իր հեղինակած «Դիմակահանդես»-ի հնչյունների ներքո:
Լրատուն շրջիկ-թանգարանը ստեղծվել է ամերիկյան Newseum թանգարանի նախատիպով: Չնայած սահմանափակ հնարավորություններին՝ հաջողվել է ստանալ ցուցասրահ՝ նոր մեդիա գործիքներով: «Մեդիամարտն ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսի ժամանակ կիրառվել են սիմուլյացիոն սենյակը, որտեղ այցելուն իրեն երևակայում է լրագրող և առաջարկվող ֆոներից մեկի վրա ռեպորտաժ է վարում, հպէկրաններ, ինչպես նաև կինոդահլիճը, որտեղ ցույցադրվել են վավերագրական ֆիլմեր, հեռուստահաղորդումներ: Թանգարանի համադրող Վահրամ Մարտիրոսյանն ասում է.
Նայելը ժամանակակից մարդու համար բավարար չէ, ուստի նոր տեխնոլոգիաները, ինտերակտիվությունը, հատկապես նոր սերնդին, կապելու են թանգարանների հետ:
